Հարավային Ամերիկայում Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժ: Բարձրությունը 1054մ է, աշխարհում ամենաբարձրն է: Այն կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն։ Թափվում է Վենեսուելայի Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում։
Դետիֆֆոս ջրվեժը գտնվում է Իսլանդիայի հյուսիս-արևելքում: Եվրոպայում ամենահզորն է: Գտնվում է Սելֆոսս ջրվեժից 1կմ ներքև, և Խաֆրագիլֆոսս ջրվեժից 2կմ վերև: Դետիֆոսսի երկարությունը մոտ 100մ է, բարձրությունը 44մ(Նիագարայի ջրվեժից 9մ քիչ): Ջրվեժից քիչ հեռու գտնվում է Միվատն լիճը:
Ջիմ-Ջիմը Ավստրալիայի գեղատեսիլ ջրվեժներից մեկն է: Ջուրը ժայռից թափվում է 200մ բարձրության վրայից, հատկապես գեղեցիկ է անձրևային եղանակներին: Ջրվեժը շրջապատող լանդշաֆտը միշտ գրավում է տուրիստներին: Ջիմ-Ջիմ ջրվեժը գտնվում է Կակադու ազգային այգու տարածքում: Այնտեղ այցելությունը հնարավոր է միայն չոր սեզոններին՝ Հունիսից Նոյեմբերը ընկած ժամանակահատվածում:
Խուանգոշուն Չինաստանի ամենահայտնի ջրվեժն է: Այն ամբողջովին շրջապատված է բուսականությամբ: Լայնությունը 81 մետր է, բարձրությունը 74: Ասիայի ամենամեծ ջրվեժն է:
Աղբյուրներ՝
No comments:
Post a Comment