Saturday, November 30, 2013

* * *

 Ձմեռ էր: Առանց ինչ որ վարկյան մտածելու, որ կյանքս կարող է 180 աստիճանով փոխվել, քայլեցի առաջ: Այս անգամ քայլս տանում էր դեպի աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Հռոմ: Ուր երբեք չէի եղել, բայց շատ էի սիրում և միշտ մտածում էի, որ Հռոմը մի նոր բանի սկիզբ է լինում: Քարտեզը ձեռքիս շփոթված ու խառնված թափառում էի փողոցներում ու բոլորին բարևում: Շատ մարդկանց մեջից նկատեցի մի բարձրահասակ տղայի, ում սիրուն ատամնաշարով ժպիտը, ինձ էր ուղղված: Չգիտեմ ինչու այդ հայացքը մինչև օրվա վերջ աչքերիս առջև էր: Ես միշտ էլ մտածում էի, որ ոչինչ պատահական չի լինում, բայց չէի ուզում շտապել: Երեկո էր ալարում էի դասավորել իրերս, և վրաս կապելով ամենասիրածս վերնաշապիկներից մեկը նստեցի համակարգչի առաջ, տաք շոկոլադով լի բաժակը ձեռքիս: Միացրեցի Ռոք և մտա Ֆեյսբուք: Էջս չէի փակել, ֆիլմ էի դիտում, և լսելով անդադար ծվծվոցները որոնք գալիս էին ֆեյսբուքից բացեցի էջս: Աչքիս առջև իմ և մի անծանոթ տղայի լուսանկար էր: Նայելով այդ լուսանկարին մտածում էի ախր այնքան ծանոթ ժպիտ ունի այս տղան, տեսնես որտեղ եմ տեսել: Միևնույնն է տեղը չէի բերում: Նամակի ձայն եկավ: Ինձ գրել էր իտալացի մի տղա.
-Hi, don’t you remember me?
- No, sorry I am very confused and I can’t bring to the place who you are…
-Yes I noticed it, when I smile at you..:D
-Ohhh! In fact that adult with attractive smile was you? :D
-Yeah!.. Sorry do you speak Armenian? :D
-Այո, ես եկել եմ Հայաստանից, Հռոմը իմ երազանքների երկիրն է և հուսով եմ այստեղից կգնամ մի նոր բան վերցրած:
-Այստեղ ապրում եմ արդեն հինգ տարի, բայց Հռոմի շատ գաղտնիքներ դեռ չեմ բացահայտել, ամեն ինչ կանեմ որպեսզի հասցնեմ և իմանամ Հռոմին վերաբերող բոլոր հարցերիս պատասխանները:
-Երանի քեզ, ես եկել եմ ընդամենը երկու ամսով, դրա համար եմ այսքան շփոթված ու ուզում եմ ամեն ինչ հասցնել:
-Ուզու՞մ ես այդ երկու ամսվա ընթացքում լինեմ քո ուղեկիցը:
-Դա ինձ չէր խանգարի..
և այդ ժամանակ ես ուրախությունից դեն նետեցի տաք շոկոլադով լի բաժակը, սիրտս զգում էր, որ այդ երիտասարդի ժպիտը խորհրդավոր է և մի բան նշանակում է: Զարմանալի չէ, որ հազարավոր մարդկանց մեջից նկատեցի հենց նրան, ով իր ժպիտով խեղաթյուրելով կուրացրեց ինձ: Ամբողջ գիշեր չքնեցի, տարվել էի նրա հետ զրուցելով, իսկ ժամանակը այնքան շուտ անցավ, արդեն առավոտ էր պատրաստվեցի, որպեսզի գնամ նրա հետ զբոսնելու: Նա ինձնից բարձրահասակ էր, իսկ ես սիրում եմ բարձրահասակ տղաներին: Չէի հասկանում հետս ինչ էր կատարվում, չէ որ նման բան ես դեռ չէի զգացել: Մինչ այդ օրը ես անսիրտ, փակ մի աղջիկ էի: Մինչ հանդիպումը չէի նկատել նրա կապտականաչ աչքերի հետաքրքիր ձևը, և մինչ նա խոսում էր ես նրա աչքերով սլացել էի հեռու… Նրա ասածներից չէի լսում գրեթե ոչինչ, մինչև ականջս ծակեց ֆուտբոլիստ բառը:
-Ի՞նչ, դու ֆուտբոլիստ ես:
-Այո, մի՞թե չէիր լսում իմ գոլերի այդ զվարճալի պատմությունները:
-Ոչ, լսում էի,- երջանիկ հիմար ժպիտով նայելով նրան ասում էի ես: Ֆուտբոլ չէի սիրում, քանի որ չէի հասկանում: Ես նկարում էի ու պարում: Ամեն վայրկյան չհասկանալով նրան ավելի էի սիրահարվում, բայց ընդհանրապես ցույց չէի տալիս: Մեր առաջին հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, ափսոս ես գնացել էի այնտեղ սովորելու, և նրան կարող էի տեսնել միայն երեկոյան: Միշտ առավոտյան հարմար չէր լինում և երեկոն էր սպասում մեր հանդիպումներին: Դասերս վերջացնելուց հետո, դռնից դուրս գալով միանգամից նկատեցի նրա գրավիչ ժպիտը: Քայլում ու խոսում էինք երկար ժամանակ, միմյանց ձեռք էինք առնում և չէինք նկատում թե ինչպես են րոպեները թռնում: Ամբողջ ժամանակ ինքս ինձ հետ խոսում էի, իսկ նա անջատված ինձ էր լսում և հենց վերջացնում էի ասում էր:
-Բայց ինչ լավն ես դու:
Ես այդ ժամանակ ծիծաղից մեռնում էի, իսկ նա գրկում էր ինձ ու երկար նայում: Այդպես արագ անցավ երկու օր: Երրորդ օրը, որոշեցի դասի չգնալ և ամբողջ օրը նրա հետ անցկացնել: Մենք գնացել էինք Հռոմի մեծ այգիներից մեկը, որտեղ ամբողջ խոտը պատված էր ձյան սպիտակ վերմակով ու որտեղ այդ ժամին մարդ չկար: Ամբողջ այգով մեր ձայներն էին, մենք գրկախառնվում էինք, գոռում ծիծաղում, երբ մոտակա շենքից մի տատիկ գոռաց և անպատվեց մեզ: Նա ինձ ասաց, որ սպասեմ մեկ րոպե և նա կգա: Նա եկավ հիմարի ժպիտով նայեց ինձ և ձեռքը պարզեց: Նա գնել էր մի մատանի, որի հետ խաղալուց հետո ես կորցրեցի այն: Այդ ժամանակ նա ինձ տվեց իր սև խաչերից մեկը, որից նա էլ ուներ: Նա ուներ երկու ուկրաինական կոպեկ, որոնցով խաղում էինք, նա իր կոպեկը գցեց ձյան մեջ և հարցրեց իմն էլ գցի թե ոչ: Ես պատասխանեցի,-Այո,- և նա իմն էլ գցեց: Ամեն օր այդ խաչը կորցնում ու գտնում էի: Ձմեռ, գիշեր այնքան հաճելի էր…  Միշտ հիմար պատճառաբանություններ էի ման գալիս դասի չգնալու համար: Հասնելով համալսարան ասում էի, որ գրքերս թողել եմ տանը և իբր գնում եմ բերելու: Այդ հինգ րոպեյի ընթացքում ես սրթսրթալով սպասում էի նրան նա միշտ հետեվից գալիս էր, աչքերս փակում ու պինդ գրկում, իսկ հեռանալուց առաջ ջերմ համբուրում էր: Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ մաստակ էի ծամում և փուչիկ էի անում, ուղղակի հիմար սովորություն էր: Նրա վրա ազդում էր իմ մաստակի այդ տհաճ ճպճպոցը և նա փուչիկը պայթեցնելով համբուրում էր, որպեսզի չլսի այդ ձայնը: Միշտ փողոց էի անցնում ուղիղ առաջ նայելով և շատ արագ, իսկ նա ձեռքիցս հետ էր քաշում ասելով թե մի անգամ էլ անեմ կնեղանա, բայց ես նրան չէի լսում: Նա օծանելիք այդքան էլ շատ չէր փչում, սակայն այդ անուշ հոտը ես միանգամից զգում էի, և երկար փաթաթված նստելուց հետո այդ հոտը կպնում էր վերնաշապիկիս, իսկ ես այն դիտմամբ չէի լվանում, որպեսզի միշտ հոտ քաշեմ և իմանամ, որ նա կողքիս է: Նա ատում էր նկարվելը, ես շատ էի ուզում նրա հետ գոնե մեկ նկար ունենայի և օրերից մի օր դա ստացվեց: Ամեն ինչ արեցի, որ այդ նկարը հանկարծ չկորի: Մինչ այսօր հիշում եմ այն նստարանը, որի վրա ուզում էի գրել մեր անունների առաջին տառերը և հավասար է Любовь, սակայն նա հերքեց ասելով, որ գրեմ հավասար է Любви: Հարցրեցի ինչու՞, ասաց, որ բոլորից տարբերվի: Ձեռքերդ միշտ սառն էին, աչքերդ տխուր, քեզնից զգացվում էր, որ մի բան կոտրել է քեզ, բայց սպասում էի, որ դու ասես: Կար մի քանդված տուն, որը սեփականաշնորհել էինք: Այդ տունը երեք հարկանի էր և ուներ մեծ տանիք: Տանիքից երևում էր մութ ու առեղծվածային երկինքը, այնտեղ կար մի ջարդված մահճակալ պառկում էինք և երկնքին նայելով անկեղծանում: Հիշում եմ սրտիդ արագ բաբախելը, արցունքներդ, երբ ասացիր, որ առաջին մարդն եմ ում հետ այսքան անկեղծ ես: ցուրտ էր, կրակ վառեցինք ու նստեցինք գետնին: Պատմեցիր կյանքիդ այն դրվագները, որոնք ոչ ոք չգիտեր: Մենք փոխվում էինք բաճկոններով, ես ծիծաղում էի վրադ: Տուն գնալուց միշտ իրար քարերով խփում էինք, իսկ հետո ես վազելով գալիս էի ու թռնում, որ բռնես: Մի օր որոշեցինք գնալ այնտեղի լքված երկաթգիծը: Երկար քայլեցինք և մի տեղ նստեցինք: Միասին նարինջ էինք ուտում, երբ դու հանեցիր ծխախոտդ, որ ծխես: Ինձ հարցրեցիր.
-Կյանքում փորձե՞լ ես ծխել:
-Ոչ, մտքովս չի էլ անցել:
-Իսկ ուզում ես առաջին անգամդ ինձ հետ փորձել:
-Այո,-պատասխանեցի ես: Նրա հետ կանեի մտքովս անցնող բոլոր խենթությունները: Մի սուր ապակի գտա և նրա ձեռքին գրեցի անունիս առաջին տառը, նույննել նա արեց: Ես անխիղճի պես մի փոքր խորը արեցի, իսկ նա փորձում էր նուրբ անել, որ չցավեցներ ինձ: Այդ սպին առ այսօր մնացել է: Երբեմն մտածում էի, որ կարող է մենք իրար նույնիսկ չենք սիրում, ուղղակի մեզ իրարից չի բաժանում կապվածությունը: Եթե կա կապվածություն ուրեմն կա սեր, եթե չկա սեր կապվածություն միևնույնն է կա: Ինձ չէր հետաքրքրում դրանցից, որն է մեր մոտ, կարևորը երկուսս էլ երջանիկ էինք: Զարմանալի է, բայց քեզ սիրելով , սկսեցի խենթանալ ֆուտբոլի համար, և խելքս իմը չէր ֆուտբոլիստ տղաների համար: Գարեջուր գնեցինք, գնացինք մեր տուն ժամը 10ին սկսվող Էլ Կլասսիկոն նայելու: Երկուսս էլ Բարսելոնային էինք երկրպագում, և միգուցե հենց մեր բուռն զգացողությունների պատճառով էր, որ Բարսելոնան հաղթեց: Քեզ տեսնելը շատ դժվար էր: Ամեն օր պարապունքի էիր, իսկ հետո շատ հոգնած էիր և մենք չէինք հասցնում միասին լինել: Նկատել էի, որ վերջերս քեզ անընդհատ լավ չէիր զգում, իսկ երբ հարցնում էի ասում էիր, որ հոգնած ես: Ներսումս անհանգիստ էր, առավոտ  աչքերս բացելուց, արդեն սիրտս արագ բաբախում էր: Դու միշտ ինձ հարցնում էիր, եթե իմանայիր, որ քեզ մնացել է երկու տարի ին՞չ կանեիր: Այդ հարցը քեզ շատ էր տանջում և ես մտածում էի, որ մի բան կա: Քեզ հաղորդագրություն թողեցի, որ նշված ժամին լինես, այն քանդած տան տանիքում: Միայն կես ժամ սպասելուց հետո դու եկար: Աչքերդ կարմիր էին: Սիրտս ավելի արագ էր սկսում բաբախել: Նստեցիր առջևումս, բռնեցիր ձեռքերս ու ասացիր.
-Բժիշկի մոտից եմ գալիս, նա ասաց, որ արյան քաղցկեղ ունեմ և ինձ երկու տարի է մնացել: Այդ պահին կարծես տիեզերքը կանգնեց աչքերիս առջև, մի վայրկյան լռեցի հետո սկսեցի ձայնով լացել: Իմանալով այդ հիվանդությանդ մասին դու անդադար ծխում էիր ասելով, որ մեկ է մեռնելու եմ: Ես ամեն ինչ անում էի, որ քո կողքին շատ ժամանակ անցկացնեի: Բացի քեզնից, ուրիշ ոչինչի մասին չէի մտածում: Զգում էի մեր հարաբերությունները գնալով սառում էին, բայց երբ ես հարցնում էի ինչ, որ բան փոխվել է իմ հանդեպ ասում էիր ոչ: Եկավ մի օր երբ ինձ գրեցիր, որ պետք է վիրահատվես և ուզում ես մինչ այդ մենակ մնալ: Ես քեզ տվեցի այդ մի շաբաթը: Հաջորդ օրը դասի գնալուց անցնում էի այգիներից մեկի մոտով, երբ նկատեցի քո այն հիմարի ժպիտը: Կանգ առա, նստած էիր ինչ որ աղջկա հետ, երբ անցա ձեր դիմացով, սկսեցիր ամենավերջին սրիկայի նման համբուրել նրան: Ես հանգիստ քայլելով անցա և մոտակա պատերից մեկի մոտ հիասթափությունից ուշագնաց եղա: Աչքերս բացեցի, կողքիս ոչ ոք չկար, կարծես թափառական շուն լինեի, ձեռքիս իմ սիրած կարմիր Ֆանտայի հյութով: Այդ պահին ատելով սիրում էի քեզ, ու անընդհատ մտածում թե ինչու այդպես վարվեցիր: Այդ հարցի պատասխանը այդպես էլ չիմանալով ես լքեցի Հռոմը: Արդյո՞ք, սա էր այն ինչը ես ուզում էի տանել այս քաղաքից, չգիտեմ: Սա ուղղակի նենգ դավաճանություն էր: Այդ քայլիդ պատճառը ես մինչ այսօր էլ չգիտեմ:
Հ.Գ հիշիր ինչ էլ լինի, քեզ շատ եմ սիրել ու սիրում, մեր մեջ եղած այդ զգացմունքը չէի փոխարինվի ոչինչով: Հիմա մնացել է միայն առեղծվածային, ծիծաղով ու զգացմունքներով լի այդ բուռն ձմեռային հիշողությունները, որոնք ամեն տարի ինձ այցելում են: Իսկ հիմա ես քեզնից ոչ մի լուր չունեմ, չգիտեմ շնչու՞մ ես արդյոք, թե արդեն ոչ…

2 comments:

  1. WOW! Շատ հետարքիր էր... Ինձ շատ դուր եկավ: Ապրես: Մի քիչ ել հուզիչ էր... ^_^

    ReplyDelete