Թուրքիայի Մխիթարյան վարժարանները գործում են
1803-ից
ցայսօր՝
2 վարժարան
կա
այնտեղ:
Ստամբուլի
հայկական
մասնավոր
Մխիթարյան
(Փանգալթը) վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների (լիցեյ)
մեջ
հայտնվել
է
լավագույն
առաջին
տասնյակում։
Թուրքիայի
ազգային
կրթության
նախարարության
եւ
Ստամբուլի
մշակույթի
համալսարանի
կողմից
իրականցրած
ուսումնասիրության
արդյունքում
ներկայացվել
են
Ստամբուլի
917 վարժարանների աշակերտների կողմից
2011-ին բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվելու համար
հանձնած քննությունների արդյունքները։ Հայկական
Մխիթարյան
վարժարանի
աշակերտների
ցուցադրած
բարձ
առաջադիմության
շնորհիվ
վարժարանը
Ստամբուլի
917 վարժարանների
շարքում
հայտնվել
է
լավագույն
առաջին
տասնյակում։
Նշենք,
որ
ամիսներ
առաջ
Փանգալթը
հայկական
վարժարանի
աշակերտները
Թուրքիայի
ազգային
կրթության
նախարարի
հետ
հանդիպման
ժամանակ
հայտնել
էին
իրենց
անհանգստությունը
դպրոցական
դասագրքերում
առկա
հակահայկական
արտահայտությունների
վերավերյալ՝
շեշտելով,
որ
լավ
կլինի
եթե
դրանք
հանվեն։
Նախարարն
էլ
հանձնարարել
է
աշակերտներին՝
դասագրքերից
հանել
եւ
իրեն
ուղարկել
հակահայկական
արտահայտությունները։
Հայ
աշակերտները
կատարել
են
հանձնարարությունը
եւ
դասագքրքերում
առկա
հակահայկական
արտահայտությունները
գրանցել
եւ
ուղարկել
են
նախարարին։
Նշենք,
որ
Ստամբուլի
հայկական
Մխիթարյան
վարժարանը
ստեղծվել
է
1825 թվականին
Մխիթարյան
միաբանության
կողմից։Ստամբուլի
հայ
առաքելական
և
ավետարանական
համայնքներին
պատկանող
դպրոցներից
զատ,
Հայության
կրթադաստիարակչական
գործում
մեծ
գործ
են
կատարել
և
այսօր
էլ
այդ
առաքելությունը
շարունակում
են
իրականացնել
հայ
կաթողիկե
համայնքի
Մխիթարյան
դպրոցները։
Մինչև
Հայոց
մեծ
եղեռնը
Արևմտյան
Հայաստանում
և
Օսմանյան
կայսրության
տարբեր
քաղաքներում
գործում
էին
տասնյակ
Մխիթարյան
դպրոցներ։
Ցեղասպանության
տարիներին՝
1915-1923թթ.,
ոչ
միայն
Արևմտյան
Հայաստանի,
այլև
Իզմիրի
և
կայսրության
արևմտյան
տարածքներում
գործող
Մխիթարյան
դպրոցները
հիմնահատակ
ավերվեցին
և
ոչնչացվեցին։
Մինչդեռ
Ստամբուլի
Մխիթարյան
դպրոցները
խուսափեցին
նման
ճակատագրից։
Հանրապետական Թուրքիայի հռչակումից (1923թ.) հետո նախ արգելվեց
Ստամբուլի
Մխիթարյան
դպրոցներում
օտարազգիների
ուսում
ստանալը.
դպրոցները
դիտվում
էին
որպես
փոքրամասնության
վարժարաններ,
ուստի,
թույլատրվեց
միայն
հայկական
ծագումով
աշակերտներ
ընդունել,
իսկ
տնօրեններ
նշանակել
միայն
աշխարհականների՝
հոգևորականների
փոխարեն,
ելնելով
լաիցիզմի
(աշխարհիկության)
դրույթներից։
Հետագայում՝
1942-1943թթ.,
Թուրքիայի
կրթության
նախարարությունը
փոքրամասնությունների
վարժարանների
փոխտնօրեններ
էր
կարգում
հիմնականում
թուրքերի,
ինչը
չողջունվեց
թե՛
համայնքի
և
թե՛
Մխիթարյան
հայրերի
կողմից1։ Կառուցվածքային տեսանկյունից
հայ
համայնքի
դպրոցներն
անընդհատ
ենթարկվել
են
փոփոխության,
և
արդյունքում՝
Մխիթարյան
դպրոցները
ևս
կորուստներ
ունեցան՝
հատկապես
աշակերտների
նվազման
տեսքով։
Կարևոր
է
փաստել,
որ
պետությունն
օրենսդրորեն
վերահսկողություն
է
սահմանում
թե՛
դասավանդվող
առարկաների,
թե՛
դպրոցի
ղեկավարման
և
ուսուցիչների
նշանակման
վրա2,
և
դա
վերաբերում
է
կրոնական-ազգային
փոքրամասնություններին
պատկանող
բոլոր
կրթական
կառույցներին։
Այսօր
Ստամբուլում
գործում
են
հայ
կաթողիկե
համայնքին
պատկանող
4 դպրոցներ,
որոնք
ենթարկվում
են
կրթության
նախարարությանը։
Դրանք
են՝
• Վիեննայի Մխիթարյան միաբանության Բանկալթիի վարժարանը,
որն
ունի
մանկապարտեզ,
նախակրթարան
և
միջնակարգ
բաժիններ:
Վարժարանը
երկսեռ
է3:
• Բոմոնթիի Մխիթարյան վարժարանը4:
• Սամաթիայի Անարատ Յղութեան վարժարանը:
• Բանկալթիի Անարատ Յղութեան վարժարանը:
Վերջին ժամանակաշրջանում Ստամբուլի Մխիթարյանների մոտ ուսանելու
են
գալիս
ոչ
միայն
կաթոլիկ
հայեր,
այլև
առաքելական
համայնքի
անդամներ,
խառնամուսնություններից
ծնված
երեխաներ։
Այս
առիթով
հետաքրքիր
պարզաբանումներ
է
տվել
Պոլսո
Մխիթարյան
վարժարանի
տնօրեն
Գարեգին
Պարսամյանը.
«Օրեցօր
աճում
են
խառնամուսնությունները:
Նրանք
սերունդ
են
տալիս:
Թեև
այս
երեխաներից
ոմանք
անձնագրով
նշված
են
որպես
մուսուլման,
սակայն
մեր
դպրոցներում
ստանում
են
հայ
քրիստոնյայի
դաստիարակություն:
Մեծանալու
դեպքում
իրենք
են
որոշելու
իրենց
ազգային
ինքնությունը»6:
Պահանջված
կարգի
համաձայն՝
նախկինում
հայկական
վարժարաններ
կարող
էին
հաճախել
միայն
հայ
ծնողներ
ունեցող
երեխաները,
սակայն
կրթության
նախարարությունը
փոխել
է
այդ
կարգը։
Այժմ
վարժարաններ
կարող
են
հաճախել
նաև
այն
երեխաները,
որոնց
ծնողներից
միայն
մեկն
է
հայ։
Չորս տարի առաջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի օրհնությամբ սկսված շինարարությունն իրականացվել է Ստամբուլի
հայ
համայնքին
պատկանող
45 հազար
500 քառակումի
մետր
հողատարածքում:
Հայկական
Սուրբ
Աստվածամոր
եկեղեցու
հիմնադրամը
հողը
կառուցվելիք
բնակարանների
մի
մասի
դիմաց
փոխանցել
էր
շինարարական
ընկերությանը:
Շինարարությունն
ավարտված
է
եւ
շուտով
200 շքեղ
բնակարանների
տերերը
կբնակեցնեն
թաղամասը:
No comments:
Post a Comment