Tuesday, November 19, 2013

Մթություն+Ռոկ.....

Արդեն 3 ժամ է ուղղակի նստած եմ մութ սենյակում, որն ինձ ոգեշնչում է: Վախենալով սիրում եմ մթությունը: Այն օգնում է հանգստանալ: Ատում եմ երբ սենյակի դուռը բաց է լինում, կապ չունի երբ, ուղղակի ատում եմ: Այն շատ է խանգարում մտքերիս իրական արտացոլմանն ու նյարդայնացնում է ինձ: Սիրում եմ ամեն ինչ փակ, մութ ու մենակ: Մենության ընկերս միշտ երաժշտությունն է, որը կյանքում չի հոգնեցնի: Երաժշտությունը երբեք ավելորդ չի կարող լինել, այն հոգուդ թևեր է տալիս, իսկ թե դրանցով ուր ես գնալու դա արդեն դու պետք է որոշես: Իմ ընտրած ճանապարհի անունը չգիտեմ ինչու միշտ լինում է <<Դատարկություն>>: Այնտեղ հաճելի է, մենակ եմ, հիշողություններս անցնում են աչքերիս առջևով: Փոշմանում ու հպարտանում եմ արարքներովս, ու ուրախանում, որ ապրել եմ այդ վայրկյաններըԵս լսում եմ երաժշտությունը, փշաքաղվում ու բացարձակ ոչ մի բանի մասին չեմ մտածում և եթե նույնիսկ փորձեմ չեմ կարողանա: Հիմա միայն տեսնում եմ ստեղնաշարի տառերը, ու լսում ներքնաշխարհիս շատ հոգեհարազատ երաժշտությունը՝ Ռոքը: Որն իսկապես ընդլայնում է հորիզոններս: Հիմա չեմ զգում ոչինչ, ներսումս դատարկություն էամեն ինչ ու բոլորը մեկ են, ի՞նչ կարող եմ անել բացի մթության մեջ նստելուց ու աչքերս փակ խորանալուց ինձ այսքան հարզատ ուրիշ աշխարհում, որը միշտ ինձ հասկանում ու օգնում է:

No comments:

Post a Comment