Sunday, November 17, 2013

***

Ներսումս եղած սենյակն ամբողջովին լցվել էր աղի ջրով, ջրհեղեղ էր տեղի ունեցել և արդեն երկու ամիս դուռը ոչ մի կերպ չէր բացվում, որպեսզի այն դուրս թափվի: Այսօր վերջապես եղավ դա և արդեն երկու օր է այդ հավաքված ջուրը թափվում է դռնից: Ժամանակ առ ժամանակ դուռը փակվում էր (կոկորդս այրվում էր), բայց հիմա բաց է և ջուրը կարող է հոսել այնքան մինչև այդ կուտակումը վերջանա: Այս ամիսների ընթացքում աչքերս դարձել էին հսկայական անզգա պատեր, որոնց մի կողմում դատարկության մեջ կուտակված այդ աղի ջուրն էր, իսկ մյուսում անդադար գործողություններ և պատահարներ: Ցավը այն էր, որ այդ ամենը լսելով ու տեսնելով ես չէի կարողանում ազատվել ներսումս կատարվող զգացողությունից: Այնքան հետաքրքիր է ինչ՞ու էր այդպես: Չեմ կարծում, որ ամբողջովին ավարտվել է այդ խցանումը, կարող է նորից դուռը փակվի և սառը ու դատարկ աչքերով նայեմ ամեն ինչին…

No comments:

Post a Comment