Մշակույթը բացահայտում է մարդու էությունը, ինչպես նաև ազատության ու ստեղծագործելու իրականացումը: Հենց մշակույթն
է
մարդուն
տարբերում,
մնացած
բոլոր
էակներից:
Բացի
այդ
երբ
մենք
խոսում
ենք
մշակույթի
մասին,
ի
նկատի
չենք
ունենում
մարդու
առանձին
ստեղծագործական
ակտը,
այլ
ստեղծագործությունը
ինչպես
մարդու
ունիվերսալ
հարաբերությունը
աշխարհի
հանդեպ:
Մասնագիտական
գրականության
մեջ
մշակույթ
ասելով
հասկանում
են
արվեստի
և
գրականության
ոլորտում
ստեղծված
արժեքները:
Սակայն
<<մշակույթ>>
հասկացությունը
ներառում
է
ոչ
միայն
արվեստն
ու
գրականությունը,
այլև
բարոյական,
գիտական,
իրավական,
կրոնական
ոլորտներում
ստեղծված
արժեքները:
Ստեղծված
մշակույթը
ինքնուրույն
կյանքն
է:
Մշակույթը
պահպանվում
է
և
փոխանցվում
սերընդեսերունդ
արդեն
պատրաստ
ձևով:
Այն
արտահայտում
է
մեծաքանակ
մարդկանց
զգացմունքներն
ու
մտքերը:
Հենց
մարդն
է
մշակույթի
միջոցով
փոխում
աշխարհը:
Հայկական
մշակույթի
վրա
մեծ
ազդեցություն
է
ունեցել
թե
արևելյան
հարևանների
մշակույթը
և
թե
Եվրոպական
երկրների
մշակույթը:
Իմ
կարծիքով
մշակույթը
բնութագրում
է
մարդու
հոգևոր
զարգացման
մակարդակը,
գիտելիքները,
տաղանդը
և
այլն:
Մշակույթի
միջոցով
է
մարդ
ստեղծում
աշխարհը
և
ինքն
իրեն:
Յուրաքանչյուր
մշակույթ
անկրկնելի
տիեզերք
է:
Մշակույթի
երաժշտական
ճյուղի
ամենաբարդ
ու
կարևոր
ժանրերից
է
օպերան:
Հայկական
օպերայի
ձևավորումն
ու
զարգացումը
սկսվեց
19րդ
դարի
վերջին
տասնամյակներին:
Մշակույթը
օգնում
է
մարդուն
հասկանալ
թե
նա
ինչպես
է
աշխարհը
իրենը
դարձնում,
սարքելով
այն
մարդու
ստեղծագործություններով
լի
մի
տուն:
Հակոբ
Մեղապարտը
Հայ
տպագրական
արվեստի
սկզբնավորողն
ու
հիմնադիրն
է:
Հայ
մշակույթի
ակունքները
գալիս
են
դեռևս
տոհմա-ցեղային
շրջանից
և
հայկական
ցեղային
միությունների
ու
պետական
կազմավորումների
ժամանակներից:
Դրանք
մեզ
ծանոթ
են
նաև
պեղումների
ժամանակ
հայտնաբերված
նյութերից:
Պատմական
Հայաստանի
տարածքում
հայտնաբերվել
են
բազմաթիվ
հնագույն
բնակավայրեր,
որոնցում
գտնված
բարձր
ճաշակով
ու
արվեստով
պատրաստված
զենքերը,
գործիքները,
կենցաղային
առարկաները,
արձանիկները,
զարդերը
և
այլն
վկայում
են
հին
հայկական
մշակույթի
բարձր
զարգացման
մասին:
Հայկական
մշակույթը
մեծ
վերելք
ապրեց
հնագույն
ժամանակներում:
Հին
հայկական
մշակույթի
ձևավորման
և
զարգացման
մեջ
որոշակի
դեր
ունեցավ
Վանի
թագավորությունը:
Պահպանվել
են
ոչ
միայն
շինարարական
արվեստի,
այլև
կավե
և
մետաղյա
իրերի,
զենք
ու
զրահի
և
զարդերի
շատ
նմուշներ:
Հայ
մշակույթը
մի
նոր
ծաղկում
ապրեց
Ք.ա.
VI-IV դդ.:
Իմ
կարծիքով
հայկական
մշակույթը
տարիների
ընթացքում
շատ
է
զարգացել
և
շատ
հարուստ
է:
Հայերի
կողմից
ստեղծված
իրերը,
որոնք
ես
տեսել
եմ
թանգարաններում,
և
որոնք
բնորոշում
են
հայ
արվեստը,
շատ
տպավորիչ
և
գեղեցիկ
են:
Հայերը
ստեղծող
ժողովուրդ
են,
թե
արհեստի,
թե
արվեստի
տեսանկյուններից:
Հիասքանչ
գործեր
ունեն
որոնք
հայտնի
են
ողջ
աշխարհով,
ինչն
էլ
նշանակում
է,
որ
յուրահատուկ
են:
Մշակույթ
ասելով
հասկանում
եմ
այն
հոգևոր
կամ
նյութական
իրերը,
որոնք
մարդը
ստեղծում
է
ամբողջ
հոգով
և
դրա
միջոցով
ցույց
է
տալիս
իր
մտքերը,
զգացմունքները
և
այլն:
Աղբյուրները՝
No comments:
Post a Comment