- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ,
հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
- Բարեկամների՞դ:
-Բարեկամները այն մարդիկ են ինձ համար, ովքեր երբեք ինձ վատը
չեն ցականա, ինչ էլ լինի կսիրեն ու կողքիս կլինեն: Միայն անունով բարեկամները մեկ են
ինձ համար:
- Հայրենի՞քդ:
Հայրենիքս շատ եմ սիրում, իր բոլոր թերություններով, այն
ինձ շատ հարազատ է, և եթե լքեմ այն, դա կլինի մարդկանց ու նրանց հետամնացության պատճառով, սակայն չեմ դադարի սիրել Հայաստանը:
- Գեղեցի՞կը:
-Բոլորն էլ սիրում են գեղեցիկի իրենց պատկերացումը:
- Ոսկի՞ն
- Այնպես չի, որ ամեն գիշեր երազում եմ գումարի մասին, բայց
այն շատ անհրաժեշտ է, և կարծում եմ, այնպիսի մարդ չկա, որ չսիրի: Առանց դրա գրեթե ոչինչ չի լինի:
-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
-Սիրում եմ ապրելը, մութն ու աղմուկը, սիրում եմ սիրելը իմ աշխարհում:
No comments:
Post a Comment