Սեր... շատերը այդ բառը լսելիս միանգամից հասկանում են տղա աղջիկ հարաբերությունները: Ոչ: Բոլորն էլ սիրում են, գուցե առանց գիտակցելու, սակայն կա ինչ որ մարդ, առարկա, գործողություն, որ սիրում է մեզնից յուրաքանչյուրը: Ինձ թվում է միշտ չէ որ սերը պետք է փոխադարձ լինի: Սիրում եմ տանջվել, ում է պետք կյանքը եթե ամեն ինչ քո ուզածով
է լինելու, որոշ բաների պետք է դժվարությամբ հասնել, կամ չհասնել: Հասկացել եմ, որ
շատ դեպքերում երբ տղան իսկապես սիրում է, ոչինչ չի ստացվում: Այդ ամենը տեսել եմ իմ
աչքերով, և դիմացինիս ցավը նույնպես զգացել եմ, բայց ինչ կարող ես անել երբ սիրտդ չի
ենթարկվում ուղեղիդ ու այդ ամենը գիտակցելով չես կարող սրտիդ ստիպել, որ սիրի այդ մարդուն:
Լինում են շատ դեպքեր երբ երկուսն էլ սիրում են, ինչ որ ժամանակ միասին են լինում,
և գալիս է մի պահ, որ նրանց թվում է թե ուրիշին են հավանում կամ նույնիսկ սիրում: Բայց
երբ նրանք այդ մարդուց չեն ստանում իրենց ակնկալիքները, հասկանում են, որ սխալվել են,
ափսոսում են և հետ վերադառնում: Սակայն ոչ բոլորն են հետ ընդունում, վախենալով նորից
ապրել այդ ցավը: Բայց կյանքում ինչ էլ լինի նրանց մեջ, միևնույնն է մի օր ճանապարհները
կխաչվեն, և եթե նույնիսկ նրանք գտած լինեն ուրիշին միևնույնն է այդ պահին նրանց մեջ
ինչ որ բան կարթնանա:
Կա սիրո մի տեսակ, որը նույնիսկ սեր անվանել չես կարող, բայց այն շատ ավելի հզոր է քան սերը: Դա կապվածությունն է: Մարդիկ կարող են չսիրել միմյանց, բայց կապված լինելու պատճառով չեն կարողանա առանց իրար:
Սերը անպայման չի լինի աղջկա ու տղայի միջև, այն ամենուր է: Սերն է այն զգացմունքը, որի շնորհիվ այս աշխարհը գոյատևում է: Այն բոլորին ու ամենինչին կապում է իրար ու պինդ պահում: Քանի դեռ կա սեր աշխարհը չի քանդվի: Սակայն իմ կարծիքով այն գնալով կորում է, բոլորին ամեն ինչ մեկ է դառնում և յուրաքանչյուրը մնում է անհատ ու կապ չի ունենում ոչինչի հետ: Սերը կապվածություն է և եթե բոլորը ասում են, որ սիրում են ինձ չի թվում, որ զգում են նույն զգացմունքը, դա կարող է ամենևին էլ սեր չլինել, այլ ուղղակի աշխարհը պահող մի հիմք:

No comments:
Post a Comment